11:53   23-10-2021
Ռյազանի գործարանում զոհվածների թիվը հասել է 17-ի
Թողնել մեկնաբանություն

Ռյազանի գործարանում զոհվածների թիվը հասել է 17-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«17-րդ զոհի մարմինը դուրս է բերվել արտադրամասի փլատակներից։ Պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտված են, փլատակներում այլևս մարդիկ չկան», – ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիլովի շրջանի Լեսնոյե գյուղի վառոդի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ: Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել է 16 զոհի մասին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվածները 30-50 տարեկան էին։

Ռյազանի շրջանում հոկտեմբերի 25-ը սգո օր է հայտարարվել։

Loading...