14:51   23-10-2021
Շտաբային ուսումնավարժություն՝ Վայոց ձորի մարզում
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում՝ մարզպետ Արարատ Գրիգորյանի ղեկավարությամբ, անցկացվել է «Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը Հեր-Հերի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
 
Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակվել էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Սարգսյանը: Միջոցառման շրջանակներում, մշակված սցենարի համաձայն, փլուզվել է Վայոց ձորի մարզում գտնվող Հեր-Հերի ջրամբարի պատվարը, և անհրաժեշտ է անհապաղ իրականացնել բնակչության իրազեկման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների համակարգում:
 
Առավել բարդ իրավիճակ էր սպառնում Վայք, Մալիշկա, մասնակիորեն նաև Արենի համայնքներին: Ճշգրտվել են ջրածածկման վտանգի տակ հայտնվող կազմակերպությունների, շենքերի, շինությունների ցուցակները, բնակչության, աշխատողների և սովորողների թվաքանակները:
 
Ուսումնավարժության հիմնական նպատակն էր ստուգել արտակարգ իրավիճակներում պատասխանատու մարմինների պատրաստվածության մակարդակը, համապատասխան պլանների ճշգրտությունը, այլ մարզերի հետ աշխատանքների համակարգումը և բնակչության պաշտպանության կազմակերպման գործում պետական կառավարման համակարգի տարածքային կառույցների դերը:

 

Loading...