14:54   23-10-2021
Արցախի ղեկավարը շրջայց է կատարել Ստեփանակերտում և Ասկերանի մի շարք համայնքներում
Թողնել մեկնաբանություն

Արցախի ղեկավար Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Ստեփանակերտում և Ասկերանի մի շարք համայնքներում:

«Աշխատանքային հերթական այցով Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում էի։ Օրակարգում տեղահանված մեր քաղաքացիների համար ընթացող բնակարանաշինական աշխատանքներն էին, ճանապարհաշինությունը և մայրաքաղաքը խմելու ջրի անհրաժեշտ ծավալով ապահովելու հավակնոտ ու հրատապ ծրագիրը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Loading...