Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ այցելել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հղիները COVID-19-ի ռիսկի խմբում են, և պատվաստման դեպքում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել»,- գրել է նախարարը։