09:43   25-10-2021
Մարդկությունն ունի պանդեմիան հաղթահարելու բոլոր հնարավորությունները․ ԱՀԿ
Թողնել մեկնաբանություն

Մարդկությունն ունի կորոնավիրուսային պանդեմիան հաղթահարելու բոլոր հնարավորությունները, վստահ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

«Պանդեմիան կավարտվի այն ժամանակ, երբ աշխարհը որոշի ավարտել այն։ Դա մեր ձեռքերում է»,-նրա խոսքերն է մեջբերում AFP-ն։ Նրա խոսքով՝ մարդկությունն ունի վիրուսի նկատմամբ հաղթանակի համար բոլոր միջոցները, սակայն աշխարհը լավ չի օգտագործել այդ գործիքները։

Պաշտոնյան հիշեցրել է ԱՀԿ նպատակի մասին՝ մինչև տարեվերջ պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 40 տոկոսին։ Գեբրեյեսուսն ընդգծել է, որ դրան հասնել հնարավոր կլինի, եթե միայն երկրներն ու պատվաստանյութերի մատակարարումները վերահսկող ընկերությունների հայտարարությունները համընկնեն նրանց գործողությունների հետ։

Կազմակերպության ղեկավարը կոչ է արել այդ ցուցանիշին հասած երկրներին պատվաստանյութեր տրամադրել բաշխման միջազգային COVAX մեխանիզմի շրջանակում։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 242 մլն դեպք, ավելի քան 4,9 մլն մահ։

Loading...