09:45   25-10-2021
Սուդանում անհայտ անձինք վարչապետին ենթարկել են տնային կալանքի
Թողնել մեկնաբանություն

Սուդանում վարչապետ Աբդալլա Համդուկին տնային կալանքի են ենթարկել՝ շրջապատելով նրա տունը, 4 նախարարի և Խարտում նահանգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ձերբակալել։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ այդ ամենն արել են մարդիկ՝ առանց նշանների զինվորական հագուստով։ Ձերբակալվել են կապի, տեղեկատվության, ֆինանսների և արդյունաբերության նախարարները, ինչպես նաև Խարտումի նահանգապետն ու երկրի իշխող Ինքնիշխան խորհրդի մեկ ներկայացուցիչ։ Ձերբակալությունները շարունակվում են։

Մայրաքաղաք տանող մուտքերը փակվել են։ Ինտերնետն ու բջջային կապն անջատված է։

2019 թվականի օգոստոսից Սուդանը ղեկավարում է անցումային ռազմաքաղաքական վարչակազմը, որը խոստացել է վերականգնել արդարությունը նախագահ Օմար Ալ-Բաշիրի ղեկավարման օրոք կատարված հանցագործությունների զոհերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին հաղորդվել էր Սուդանում պետական հեղաշրջման փորձի մասին։ Մի խումբ զինված անձինք փորձել էին գրավել մայրաքաղաք Խարտումի մոտ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ։ Սուդանի բանակին հաջողվել էր իրավիիճակը վերահսկողության տակ վերցնել և կանխել պետական հեղաշրջումը։

Loading...