10:05   25-10-2021
Նավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնին
Թողնել մեկնաբանություն

Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են՝ դրա պաշարների նվազման մասին տեղեկությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։ 

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.79 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 85.31 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճում է 0,98 տոկոսով՝ հասնելով 84.58 դոլարի բարելի դիմաց։

 

Loading...