11:50   25-10-2021
Հայաստանում բահի ամեն հարվածից նոր քաղաք է դուրս գալիս. «Թարմ ուղեղով»` Կարինե Փանոսյանի և Վանուհի Սիմոնյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Ավանդական հարսանիք հազարաշենների ծածկի տակ.... Հազարաշենների մասին մեր հասարակությունը քիչ բան գիտի: Փայտե երթիկով ծածկեր են, որոնք ունեն և պրակտիկ և սրբազան կողմ: Առաջին հերթին, ըստ «Կէան» կրթամշակութային կենտրոնի համահիմնադիր Վանուհի Սիմոնյանի, թոնրի շուրջ հավաքվել, ավանդական ճաշ պատրաստելն է: Սրբազան կողմը տիեզերքի հետ կապի պահպանումն է: «Միհր վոյաժ» տուրիստական ընկերության համահիմնադիր Կարինե Փանոսյանը նշում է՝ այս ամենի շուրջ է համախմբվել Թոնրատոնի անցկացման գաղափարը: Այն երկար ժամանակ պտտվում էր, սակայն սահմանային լարվածություները խանգարում էր գնալ դեպի գործուն քայլերի: Պետք էր ամեն դեպքում հանրայնացնել. հազարաշեները վտանգված են:

Loading...