13:48   25-10-2021
Image Description
Իսրայելական ինքնաթիռը հրթիռներով սիրիական երկու դիրք է խոցել Էլ-Կունեյտրայում
Թողնել մեկնաբանություն

 Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը հոկտեմբերի 25-ին գրոհել Է սիրիական բանակի եւ իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի հարավ ընկած Էլ-Կունեյտրա նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:

Նրա տեղակատվությամբ, իսրայելական ինքնաթիռը հրթիռներով խոցել Է Էլ Բաաս քաղաքի ծայրամասերում եւ Էլ Կուրում ավանի մերձակայքում գտնվող վերգետնյա թիրախները: Հասցվել Է նյութական վնաս, սիրիացի զինծառայողների եւ շիա մարտիկների շրջանում զոհվածների ու վիրավորների մասին տեղեկատվություններ չեն ստացվել:

Հոկտեմբերի 14-ին իսրայելական ռազմաօդային ուժերը գրոհել Էին Պալմիրայից (Դամասկոսից 240 կիլոմետր) դեպի հարավ-արեւելք գտնվող T-4 ռազմական օդակայանի վրա: Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հարված Է հասցվել այստեղ տեղակայված իրանական անօդաչու թռչող սարքերի ռազմակայանին: Այնտեղ տեղավորված ջոկատների մարտիկները, որոնք մարտնչում են սիրիական զորքերի կողմում, կորուստներ են ունեցել: Հոկտեմբերի 8-ին T-4 ռազմական օդակայանի վրա իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ վերքեր են ստացել սիրիացի վեց զինվոր եւ 12 շիա աշխարհազորային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...