16:02   25-10-2021
Ռուս խաղաղապահները և բարեգործական կազմակերպությունը 1,25 տ մարդասիրական օգնություն են հանձնել Արցախում
Թողնել մեկնաբանություն

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ ակցիա են անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում գտնվող ուսումնական հաստատություններին և երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելով։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության Звезда հեռուստաընկերությունը։

Ակցիայի շրջանակներում մանկապարտեզներին և դպրոցներին է փոխանցվել 1,25 տոննա մարդասիրական օգնություն։

«Ակցիան անցկացվել է Մարտակերտ քաղաքում՝ առաջին կենտրոնական դպրոցում։ 1-3-րդ դասարանի տղաներին և աղջիկներին բերվել են անհատական նվերներ։ 1-3-րդ դասարաններում սովորում է մոտավորապես 152 աշակերտ։ Շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և վստահ եմ, որ ապագայում մենք ռուսական խաղաղապահ ուժերի հետ միասին հիանալի արդյունավետ ակցիա կունենանք»,- ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան։

Ձմեռվա նախաշեմին և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում էլեկտրական հոսանքի հաճախակի անջատումների պատճառով Ռուսաստանից մարդասիրական ակցիայի շրջանակում բերվել են դիզելային էլեկտրագեներատոր, էլեկտրական վառարաններ և ջեռուցիչներ, գրասենյակային պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր և տաք հագուստ։

Ակցիայի շրջանակներում ռուս խաղաղապահները «Խաղաղության» ինտերակտիվ դաս են անցկացրել Վլադիմիր Բալայանի անվան դպրոցի աշակերտների համար։ Սպաները պատմել են ռուս խաղաղապահների պատմության և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության խնդիրների մասին։

Խաղաղապահները և բարերարները Մարտակերտ քաղաքի մանկապարտեզին են հանձնել գրքեր, զարգացնող ինտելեկտուալ խաղեր, անհատական նվերներ և խաղալիքներ։

Լրատվամիջոցը հավելում է, որ ռուս խաղաղապահներին շնորհակալություն են հայտնել դպրոցի և մանկապարտեզի ղեկավարը, տեղի բնակիչները, քաղաքի վարչության ներկայացուցիչները և երեխաները։

Loading...