16:05   25-10-2021
Image Description
Փորձել են Թուրքիայից Վրաստան ներկրել 25 տոննա վնասակար կարտոֆիլ
Թողնել մեկնաբանություն

Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:

Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ:

Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ Է ուղարկվել Թուրքիա, հաղորդել Է Sputnik-ը:


Loading...