17:23   25-10-2021
ՀՀ-ում Իրանի դեսպանը դատապարտել է իրանական բեռնատարներից տուրք գանձելու Ադրբեջանի քայլերը
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին դատապարտել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Հայաստանի հարավային հատվածի ճանապարհներով անցնող իրանական բեռնատարներից տուրքեր գանձելու Ադրբեջանի քայլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեսպանն ասել է «Tasnim»-ին տված հարցազրույցում, ցավալի համարելով այն, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները  պարտավորված են եղել վճարել տուրքեր:

Նշվում է, որ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության՝ Հայաստանի հարավային հատվածի տարանցիկ երթուղում իրավիճակը պետք է մնար անփոփոխ, մինչև նոր երթուղու ավարտը:

Դեսպանը պարզաբանել է, որ տարանցիկ երթուղին օգտագործվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում: «Իրանական բեռնատարները վճարում են տուրքեր Հայաստան հասնելու ժամանակ և չի ակնկալվում, որ նրանք տուրք պետք է վճարեն 100 կմ անց ևս: Մենք ակնկալում ենք, որ նրանք (Ադրբեջանի Հանրապետությունը) կդադարեցնեն դա մինչև լրացուցիչ ճանապարհի կառուցումը և որ նոր խնդիրներ չեն առաջանա»,-նշել է դեսպանը:

Loading...