10:11   28-10-2021
Image Description
Գագարինում պետական աջակցությամբ իրականացվում են առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1210 որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծմանն ուղղված ֆինանսական միջոցներով տանիքաշինության հերթական ծրագիրն է իրականացվել Սևան համայնքի Գագարին գյուղում, որը պետություն-համայնք-բնակիչ համագործակցության լավագույն օրինակներից մեկն է` Գայի փողոց 2 շենքի տանիքի ծածկի ամբողջական վերանորոգման տեսքով:
 
Ներդրումների իրենց չափաբաժինն են կատարել նաև շենքի բնակիչները և Սևանի համայնքապետարանը:
Իրականացված աշխատանքների ընդհանուր բնութագիրը`
 
- Ազբոհերձաքարից տանիքի ծածկույթի քանդում - 850-900քմ
- Տանիքի ծածկույթի պատրաստում ցինկապատ պրոֆիլավոր թիթեղից առանց փայտե կավարամածի - 850-900քմ
- Սև թիթեղից ջրհորդանների և ցվիքների ապամոնտաժում - 160-170մ
- Ջրհորդանի և ցվիքի պատրաստում ցինկապատ հարթ թիթեղից` առանց փայտե տախտակամածի - 160-170մ
- Ձեղնահարկի լուսամուտների քանդում և նորի պատրաստում - 4 հատ
- Ջրատար խողովակների ապամոնտաժում և նորի տեղադրում - 14 հատ
- Մետաղական ճաղաշարի ապամոնտաժում և նորի կառուցում

Loading...