10:12   28-10-2021
Image Description
Ապօրինի ծառահատման հետքերով. Հրազդանի ոստիկանների բացահայտումը
Թողնել մեկնաբանություն

Հոկտեմբերի 25-ին «Հրազդան» անտառտնտեսությունից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Կարմիր խաչ կոչվող անտառամասում հայտնաբերվել է ապօրինի հատած ծառերի 30 կոճղ։

Ոստիկանության ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ ծառերը հատել է Մեղրաձոր գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Հոկտեմբերի 26-ին կասկածվողը հայտնաբերվեց է և, փայտանյութով բեռնված իր «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին։

Նա փայտանյութի ձեռքբերման վերաբերյալ կտրոն-ծանուցագիր չի ներկայացրել: Հայտնել է, որ ծառերն ինքն է ապօրինի հատել։ Դեպքի հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Loading...