14:13   28-10-2021
Image Description
Սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից․ Արմեն Գրիգորյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դրա կարևոր մոտեցումներից է Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերի տեղակայումն ու դելիմիտացիայի և դեմարկացիայի մեկնարկը։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել, այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից», – ասաց Գրիգորյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն այդ մասին ՄԱԿ-ում է հայտարարել, սակայն գործընթացն առաջ չի շարժվում։

«Կարծես սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ։ Ինչ վերաբերվում է նախապայմանին կամ ինչ-որ բանին, ես կդժվարանամ ասել, թե Ադրբեջանն ինչու չի սկսում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը», – ասաց Գրիգորյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիան 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը։ Ըստ ԱԽ քարտուղարի, քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում:

Loading...