16:09   28-10-2021
Image Description
Մերկելը G20-ի ժամանակ պլանավորում Է Բայդնի հետ քննարկել իրանական խնդիրները
Թողնել մեկնաբանություն

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 30 – 31-ը կայանալիք՝ «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, որտեղ կքննարկվի Իրանի թեման: Հոկտեմբերի 28-ին Բեռլինում այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը «Պլանավորված Է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, ավելի ուշ դրան կմիանան, հավանաբար, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, հանդիպումը նվիրված կլինի Իրանի թեմային»,- ասել Է աբյուրը:

Մերկելը կարող Է անցկացնել եւս մի քանի հանդիպումներ «քսանյակի» երկրների ղեկավարների հետ, բայց դրանք առայժմ գտնվում են պլանավորման փուլում:

«Բոլոր երկկողմ հանդիպումներում կարծարծվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Աֆղանստանը կամ Սուդանը»,- ասել են նախարարների կաբինետում: G20-ի գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 30 – 31-ը Հռոմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...