17:57   28-10-2021
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունն ընդունել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում 822,084,793 ՀՀ դրամ արժեքով 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր ներդնելու վերաբերյալ որոշում՝ արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով: Կայանների կառուցումը նախատեսվում է Դաշտադեմ համայնքի տարածքում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, և նպաստելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավմանը։

Loading...