16:56   12-11-2021
«Թուրքի օր». ի՞նչ է կատարվում Բերձորում շաբաթը 3 անգամ. «Միացում»
Թողնել մեկնաբանություն

Ռուս խաղաղապահի ուղեկցությամբ Բերձորի Հարավը կապվում է Հյուսիսին։ Սա «թուրքի օրն» է. շաբաթը երեք անգամ։ Այս օրերին արգելվում է հայերի քաղաքացիական տրանսպոտի շարժը։ Բերձորը առաջվանը չէ։ Քաղաքապետը «Միացում» հաղորդման ժամանակ նշում է՝ Կա բնակավայրը, բայց չկա բնակչության մոտ 90%-ը։ 2061 մարդուց մնացել է 10%-ը։ Նրանց ճակատագիրը պարզ չէ։ Քաղաքապետի խոսքով՝ Բերձորի ճակատագիրը հստակեցման կարիք ունի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու այսօրվա իրականությունը անհամադրելի են։ Առաջին հերթին մարդկանց պետք են երաշխիքներ,որոնք չկան ու չկան:

Loading...