15:37   16-11-2021
Image Description
Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ընթանում են տեղային մարտեր. ՀՀ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում ժամը 14։30-ի դրությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,- հայտնում են ՊՆ-ից:

16:31   16-05-2022
Loading...