19:25   16-11-2021
ԵԱՀԿ-ին բաժին ենք թողել միայն հումանիտար հարցերով զբաղվելու իրավունքը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Թյուրքախոս երկրների 8-րդ գագաթնաժողովն այս տարի առանձնահատուկ էր. այն արդեն կոչվում է թուրքական պետությունների գագաթնաժողով, որտեղ շեշտադրված են ոչ միայն լեզուն և մշակույթը, այլև ընդհանուր քաղաքական հետաքրքրությունները: Ակնհայտ է՝ Թուրքիան չի սահմանափակվելու միջինասիական երկրներով: Միավորված թյուրքական աշխարհը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համար: Միևնույն տարածաշրջանի վրա ազդեցության համար պայքարող Ռուսաստանն ու Թուրքիան իրավիճակային գործընկերներ  են, իսկ  ռազմավարական առումով ճիշտ հակառակը ՝ հակառակորդներ են, որ կարող են դառնալ թշնամի:

Սրա հետ մեկտեղ թշնամին մեր տարածքում է , ինչի մասին խոսում է վարչապետը: Մինչդեռ նա իր հռետորաբանությամբ  խոչընդոտում է ԵԱՀԿ-ի մյուս համանախագահ երկրներին, փոխարենը նրանց բաժին է ընկնում հումանիտար հարցերով զբաղվելու իրավունքը:

Դիվանագետ Արա Պապյանը խոսել է թուրքական պետությունների գագաթնաժողովում Ալիևի հռետորաբանության, ԵԱՀԿ-ի գործելակերպի և այլ հարցերի մասին:

Loading...