12:01   25-11-2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 24-ին կատարվել է 322 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ արձանագրվել է մահվան 3 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 129 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում, երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22169 քաղաքացու հետազոտություն, որից 3721-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Loading...