12:03   25-11-2021
Չավուշօղլուն կմեկնի ԱՄԷ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)մայրաքաղաք Աբու Դաբի, հայտնում է Ermenihaber-ը։

Այս մասին Չավուշօղլուն հայտնել է լրագրողների հետ զրույցում, երբ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանի միջև ստորագրվում էր ներդրումների վերաբերյալ պայմանագիր։

Չավուշօղլուն, անդրադառնալով Թայիփփ Էրդողան-Զայեդ ալ-Նահյան հանդիպմանը, ընդգծել է, որ այն շատ արդյունավետ է եղել։

Նշենք, որ Աբու Դաբիի թագաժառանգը Թուրքիա է եկել նախօրեին։ Իսկ Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև լարվածության լիցքաթափմանն ուղղված առաջին քայլերը կատարվել են 2021-ի ամռանը։

Loading...