13:06   25-11-2021
Image Description
Նշանակված տնօրենները դպրոցներում պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում անձեռնմխելի կլինեն. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հանրակրթությունը պետության ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունն է, հետևաբար տնօրենները պետք է նշանակվեն լիազոր մարմնի կողմից որոշակի ընթացակարգով, որը կառավարության որոշմամբ կսահմանեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք է սահմանենք, թե ինչ արդյունքներ ենք ակնկալում դպրոցի տնօրեններից և պոտենցիալ թեկնածուները պետք է որոշակի ընթացակարգով ներկայացնեն, թե իրենք ինչ կոնկրետ գործողություններով են պատրաստվում ապահովել այս արդյունքները։ Նշանակված տնօրենները պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում անձեռնմխելի կլինեն, որից հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել և երեք տարին մեկ նրանց գործունեության արդյունքները պետք է ստուգվեն։ Եթե տեսնենք, որ պետության կողմից սահմանված հստակ չափորոշիչները հստակ պահպանվում են, դպրոցը որակյալ կրթություն է տալիս, ավտոմատ ձևով գործունեության ժամկետը կարող է երկարացվել»,- եզրափակեց Փաշինյանը:

 

Loading...