12:16   27-11-2021
Image Description
Հայաստանում նկատվում է ռուսական ներդրումների ակտիվացում. Փաշինյանը սա լավ ազդակ է համարում
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում 2021-ին ռուսական ներդրումների  ակտիվացում է նկատվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«2021 թվականին նկատվում է ռուսական ներդրումների որոշակի ակտիվացում Հայաստանում: Եվ սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ կարծում եմ, որ սա ազդանշան է ներդնողների համար, որ ՀՀ-ն շատ հուսալի երկիր է տարածաշրջանում և սա, իհարկե, շատ կարևոր է մեզ համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ, ցավոք, կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունները շարունակվում են: ԵԱՏՄ-ի շրջանակում գրանցվել է առևտրաշրջանառության ակտիվացում:

Վարչապետը հույս հայտնեց, որ վերջիվերջո կհասնեն տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման որոշմանը, որ միանշանակ կբերի առևտրատնտեսական կապերի ակտիվացման՝ ԵԱՏՄ շրջանակում և Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են:

Loading...