13:31   27-11-2021
Մի շարք արաբական երկրներ դադարեցրել է ավիահաղորդակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետության հետ
Թողնել մեկնաբանություն

Եգիպտոսը հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ պայմանավորված այդ երկրում կորոնավիրուսի՝ «օմիկրոն» անվանումը ստացած նոր շտամի տարածման փաստով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Արաբական երկրներից ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էին նաև Սաուդյան Արաբիան ու Բահրեյնը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ կորոնավիրուսի այս նոր շտամը խիստ արագ է տարածվում:

Loading...