16:00   27-11-2021
Հայկական հարցերը Թուրքիայում ամենաքննարկվողը չեն. այստեղ վիճակը օր օրի ծանրանում է. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքական մեդիա դաշտում, ինչպես և քաղաքական օրակարգում, Հայաստանի հետ ճանապարհների արգելաբացման, կամ հայ-ադրբեջանական ընթացող բանակցությունները քննարկման առաջնային թեմա չեն: Ավելին՝ այդ հարցերն անգամ երկրորդ տեղում չեն: Թուրքիան ունի իր ներքին լուրջ խնդիրները: Երկու օր առաջ` առավոտյան, լիրան միանգամից սկսեց արժեզրկվել: Ժողովուրդը խուճապի մատնվեց, ներխուժեց բանկեր, որպեսզի փոխարինի իր գումարը  այլ արտարժույթով: Երեկոյան քիչ թե շատ կարգավորվեց իրավիճակը, լիրան գրեթե վերադարձավ իր նախկին կուրսին:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ստամբուլից հեռավար կապով խոսել է թուրքական լիրայի անկմամբ պայմանավորված զարգացումների, ինչպես նաև հայ համայնքի դիրքորոշման մասին ապասառեցվող հայ-թուրքական հարաբերությունների հարցում:

Loading...