10:36   29-11-2021
Image Description
Օմիկրոն շտամի պատճառով G7-ի նախարարները շտապ հավաքվում են
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախաձեռնել է Մեծ Յոթնյակի առողջապահության նախարարների հրատապ հանդիպում՝ կորոնավիրուսային նոր՝ Օմիկրոն շտամի հետ կապված հարցերի քննարկման համար։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 29-ին։

Աֆրիկայում տարածվող Օմիկրոն շտամն արդեն հայտնաբերվել է Հոնկոնգում, Իսրայելում, Ավստրալիայում, Կանադայում և Եվրոպայի մի շարք երկրներում։ Նշված բոլոր դեպքերը բերովի են։

Loading...