10:37   29-11-2021
Image Description
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարը դատական հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Մարկ Էսպերը դատական հայց է ներկայացրել Պենտագոնի դեմ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատանքի մասին իր հուշագրությունների մի մասի հրապարակման արգելքի պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Էսպերը պատրաստվում է մայիսին թողարկել գիրք՝ «Սրբազան երդում» վերտառությամբ։ Էսպերն այն բնութագրել է որպես ազգի լիարժեք և անզարդ պատմություն, հատկապես դժվարին շրջաններում։ Հայցում նշվում է, որ գաղտնիության պատրվակով տեքստից հանվող հատվածն անհրաժեշտ է կարևոր պատմությունների շարադրման համար։

Պենտագոնի նախկին ղեկավարը մեղադրել է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմին խոսքի ազատության մասին առաջին ուղղմամբ պաշտպանվող սահմանադրական իրավունքների խախտման մեջ։ Էսպերից պահանջել են ջնջել նաև հայացքներ այլ երկրների գործողությունների վերաբերյալ, զրույցեր օտարերկրացի պաշտոնատար անձանց հետ, որոնց մասին լայնորեն հաղորդվել է։
Նախկին պաշտոնյան կարծում է, որ տեքստում չկա այնպիսի բան, որը կարող է սպառնալիքի տակ դնել ԱՄՆ ազգային անվտանգությունը։

Loading...