12:08   29-11-2021
Մանկատան շրջանավարտներին բնակարաններ տրամադրելու գործընթացում փոփոխություն է եղել
Թողնել մեկնաբանություն

 Իրականացվել են բարեփոխումներ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն` այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝

18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),

ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան:

Loading...