13:17   29-11-2021
Բրիտանիան և Իսրայելը հայտարարել են Իրանի միջուկային ծրագրի դեմ համատեղ հակազդեցության մասին
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի և Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Լիզ Թրասը և Յաիր Լապիդը հայտարարել են, որ համատեղ ջանքեր կգործադրեն Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը հակադրվելու համար։ Այս մասին հաղորդվում է երկու երկրների նախարարների հոդվածում, որը հրապարակել է The Telegraph-ը։

«Մենք աշխատելու ենք օր ու գիշեր, որպեսզի Իրանի ռեժիմը երբեք չդառնա միջուկային տերություն»,-ասված է հրապարակման մեջ։

Նշվում է, որ այս կերպ կողմերը ներկայացնում են իրենց նոր «Փոխըմբռնման հուշագիրը»։ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 29-ին։

Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Մոսկվան մտնում է բանակցությունների նոր փուլ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀԾԾ) վերականգնման համար։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 5 ամսվա ընդմիջումից հետո Վիեննայում վերսկսվում են միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի և Չինաստանի ներկայացուցիչները։ ԱՄՆ-ն բուն նիստին չի մասնակցում, սակայն այդ երկրի՝ Իրանի հարցով հատուկ պատվիրակն առանձին խորհրդակցություններ կանցկացնի բանակցությունների մասնակիցների հետ։

 

Loading...