13:19   29-11-2021
Իսրայելը 2 շաբաթով փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների առաջ
Թողնել մեկնաբանություն

Կիրակի կեսգիշերից Իսրայելը փակել է իր սահմանները բոլոր օտարերկրացիների առաջ՝ փորձելով կանխել կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածումը երկրում, իսկ տուն վերադարձող իսրայելցիները խիստ կարանտինի կենթարկվեն: Այս միջոցառումները կտևեն երկու շաբաթ։ The Times of Israel պարբերականի փոխանցմամբ՝ Իսրայելում երկու մարդու մոտ հայտնաբերվել է այդ շտամը, որն առաջինը հայտնաբերվել էր Հարավային Աֆրիկայում։

Նոր կանոնների համաձայն՝ երկիր վերադարձող բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները, պետք է ժամանելիս օդանավակայանում ՊՇՌ-թեստ հանձնեն, այնուհետև տանը կարանտին անցնեն։ Պատվաստվածները կարանտինում պետք է անցկացնեն առնվազն 3 օր, այնուհետև ևս մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն։

Այն իսրայելցիները, ովքեր վերադառնում են կորոնավիրուսի բարձր ռիսկով երկրներից, պետք է կարանտինն անցկացնեն հատուկ նախատեսված հյուրանոցներում։

Ի դեպ, երկիր մտնող բոլոր անձանց արգելվում է օդանավակայանից դուրս գալիս օգտվել հասարակական տրանսպորտից։ Հարկավոր է օդանավակայանը լքել հարազատների մասնավոր մեքենայով կամ տաքսիով։

Loading...