10:01   01-12-2021
Արագածոտնի մարզում կատարվել է կորոնավիրուսային համավարակի դեմ 43 829 պատվաստում
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 30-ի դրությամբ՝ Արագածոտնի մարզում 18 տարեկանից բարձր անձանց շրջանում կատարվել է 43 829 պատվաստում, որից առաջին դեղաչաձն ստացել են 28 937 անձ, 2-րդը՝ 14 892 անձ: Շարժական պատվաստումային խմբերի կողմից կարատվել է 2070 պատվաստում:
 
Sputnik V պատվաստանյութով՝ 7190 պատվաստում
Sinopharm պատվաստանյութով՝ 21 227 պատվաստում
AstraZeneca պատվաստանյութով՝ 6827 պատվաստում
CoronaVac պատվաստանյութով՝ 4514 պատվաստում
Moderna պատվաստանյութով՝ 4071 պատվաստում
 
Կորոնավիրուսային համավարակի դեմ բոլոր պատվաստումներն իրականացվում են անվճար հիմունքներով. պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։

Loading...