10:03   01-12-2021
Image Description
Կիևը Մինսկին լուրջ հետևանքներ է խոստացել՝ Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու դեպքում
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան սպառնացել է Բելառուսին, որ եթե Մինսկը պաշտոնապես ճանաչի Ղրիմը ռուսական, ապա Կիևը կգործի «լիարժեք ծրագրով»։ Նման հայտարարություն է նա արել Ռիգայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։

«Դա անշրջելի վնաս կհասցնի Ուկրաինա-Բելառուս հարաբերություններին։ Մենք կգործենք լիարժեք ծրագրով»,-նրա խոսքերն է փոխանցում «Ուկրինֆորմը»։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ցանկանում է սկսել ուղևորությունը Ղրիմի թերակղզի Սևաստոպոլից։ Նա նշել էր, որ թերակղզին դե ֆակտո և դե յուրե ռուսական է դարձել 2014 թվականի հանրաքվեից հետո, և հավելել, որ իր այցն այսպես թե այնպես կնշանակի Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի մաս։

Այդուհանդերձ, Լուկաշենկոյի խոսքով՝ Ղրիմի ճանաչման հարցը որպես այդպիսին չկա ռուս-բելառուսական հարաբերությունների օրակարգում։

Loading...