10:05   01-12-2021
Image Description
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի դեպքում
Թողնել մեկնաբանություն

Ռիգայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի հանդեպ հնարավոր տնտեսական և քաղաքական պատժամիջոցները՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճեպազրույցի ժամանակ։

«Մենք ներկայացնում ենք համաշխարհային ՀՆԱ-ի 50 տոկոսը, և, իհարկե, նշանակություն ունի այն, որ դաշնակիցները քննարկում են Ռուաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառումը։ Եվ մենք տեսնում ենք նման պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն, երբ անհրաժեշտություն լինի»,-հայտարարել է Ստոլտենբերգը՝ հստակեցնելով, որ ՆԱՏՕ-ն չի ընդունում որոշումներ պատժամիջոցների մասին, դա անում են առանձին երկրները կամ ԵՄ-ն, իսկ ՆԱՏՕ-ն հանդիսանում է հարթակ, որտեղ դաշնակիցները միասին են լուծում հարցերը։

Loading...