10:06   01-12-2021
Նոր շտամի պատճառով ներդրվող լուրջ սահմանափակումներն անհանգստացրել են ԱՀԿ-ին
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ որոշ երկրներ Օմիկրոն շտամի պատճառով ներդնում են չափազանց լուրջ սահմանափակումներ։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։

«Ես լավ եմ հասկանում, որ բոլոր երկրները ձգտում են պաշտպանել իրենց քաղաքացիներին կորոնավիրուսի այդ տարբերակից, որին մենք դեռևս լիովին ծանոթ չենք»,-ասել է նա։

ԱՀԿ ղեկավարն ասել է, որ իրեն անհանգստացնում է այն, որ որոշ պետություններ ներդնում են կոշտ, համընդհանուր միջոցառումներ, որոնք հիմնված չեն փաստերի վրա և արդյունավետ չեն, և որոնք միայն կխորացնեն անհավասարությունը։

Գեբրեյեսուսի խոսքով՝ Օմիկրոնի լրջության և պատվաստանյութերի արդյունավետության վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։

Օմիկրոնի հետ կապված մահվան դեպքերի մասին դեռևս չի հաղորդվել, չնայած ԱՀԿ-ն հայտարարել էր, որ դա բռնկումների բարձր ռիսկ է ստեղծում։

Loading...