11:54   01-12-2021
Image Description
Հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք, առողջացել է 590 քաղաքացի
Թողնել մեկնաբանություն

Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 502 նոր դեպք:
Իրականացվել է 7279 թեստավորում, առողջացել է 590 քաղաքացի: Արձանագրվել է 43 մահվան դեպք:
 
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339 020 դեպք, որոնցից 317 765-ը առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12198 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1447 է:
 
Ընդհանուր կատարվել է 2 373 959 թեստավորում:

Loading...