18:02   02-12-2021
Հայե՛ր, գերիների հերոսացումը տականքություն է ողջ մնացած զինվորների նկատմամբ. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Կրակելու թույլտվություն չկա՞ր. իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մի դիրքի պարագայում այդ հրամանը գործեց է, իսկ մյուսի պարագայում՝ ոչ…. Իրականում, թե չկրակելու հրաման տվողը, և թե նման հրամանների ենթարկվողը, մեղավորության տարբեր աստիճաններ ունեցող հանցագործներ են: Դիրքապահը դիրքապահ է մինչև հակառակորդի հայտնվելը: Թշնամուն տեսնելուց հետո նա դառնում է  դիրքի պաշտպանը՝ թքած ունենալով գլխավոր շտաբի պետի  և ավելի բարձր ղեկավարության ապoրինի հրամանների վրա: Պետք է մեկընդմիշտ հասկանալ՝ նման հրամանները օրենքի խախտում են:

ՀՆԽ հրամանատար Վովա Վարդանովը և «ՈՄԱ»-ի մարտիկ, լրագրող Արմեն Աթալյանը խոսել են ապօրինի հրամանները չկատարելու և գերիների հարցում սխալ հասարակական ընկալման մասին:

Loading...