18:00   14-12-2021
Բայդենը գծեց դեմոկրատիաների և ավտոկրատիաների սահմանը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Աշխարհն այսօր գնում է մեծ վերափոխումների. ձևավորվում է նոր աշխարհակարգ: Դրա կերտման գործընթացը սկսել է դեռևս 90-ականներից: Առաջին փուլում Բալկաններն էին և Մերձբալթյան երկրները, որոնք արդեն վաղուց կամ Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի անդամ են: Այժմ նույն գործընթացի երկրորդ մասն է, որի  նպատակն արդեն նախկին ԽՍՀՄ երկրների վրա ազդեցության ուժեղացումն է: Ժողովրդավարության գագաթնաժողովին առանձնացնելով 110 դեմոկրատ երկիր, ԱՄՆ-ն կարծես թե հասկացրեց՝ այստեղով է անցնելու արևմուտքի և արևելքի կամ այլ կերպ ասած՝ դեմոկրատիաների և ավտոկրատիաների սահմանը: Գագաթնաժողովին մասնակցում էր նաև Հայաստանը: Կարևոր է, որ Վաշինգտոնը Վրաստանն ու Հայաստանը դիտարկում է միասին: Ռուսատանի նկատմամբ իրականում արևմուտքը զուսպ է տրամադրված, որպեսզի չկորցնի արևելքը: ԱՄՆ-ի թիվ մեկ մրցակիցը ոչ թե Ռուսաստանն է, այլ Չինաստանը:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը խոսել է Միացյալ Նահանգների կազմակերպած Ժողովրդավարության գագաթնաժողովի և գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների մասին:

Loading...