18:00   28-12-2021
Սահմանազատում չի լինելու. Ռուսաստանին ձեռք չի տա.տարվա ամփոփում. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Սահմանագծում և սահմանազատում հաջորդ տարի չի լինելու: Այն կարող է  վատ նախադեպ դառնալ բոլորի՝ նախևառաջ Ռուսաստանի համար: Սովետական սահմանները չեն կարող դառնալ իրավական հիմք միջպետական վարչական սահմանների հաստատման համար: Ռուսաստանն այդ պարագայում զրկվելու է Ղազախստանի,  Ուկրաինայի, Վրաստանի դեմ իր տարածքային նկրտումներից: Դրա համար իրեն ձեռնտու է այս գործընթացը պահել անորոշության մեջ: Ճանապարհների ապաշրջափակման՝ մասնավորապես հայ-թուրքական սահմանի հարցում էլ պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: Գուցե ինչ-որ գնացք Գյումրիից Կարս մեկնի, բայց այնպիսի խիստ ռեժիմ կհաստատվի, որ տարբերություն չենք զգա բաց և փակ սահմանի միջև:

Դիվանագետ Արա Պապյանը խոսել է անցնող և եկող տարվա հիմնական աշխարհաքաղաքական զարգացումների և դիմակայությունների մասին:

Loading...