16:16   10-01-2022
Ստուգայցեր են իրականացվել 61 հանրային սննդի և իրացման օբյեկտներում, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասերում
Թողնել մեկնաբանություն

Հունվարի 7-ի երեկոյան և հանգստյան երկու օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել 61 հանրային սննդի և իրացման օբյեկտներ, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասեր:

Երևանի՝ 31, Գեղարգունիքի՝ 15, Վայոց Ձորի՝ 6 և Արարատի 9 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Loading...