19:38   11-01-2022
2021-ը չդարձավ նոքդաունից հետո մարտական կեցվածք ընդունելու տարի.«Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Բռնցքամարտում նոքդաունից հետո 10 վայրկյանի ընթացքում, բռնցքամարտիկը պետք է հասցնի իր մեջ վերարժևորել և վերաիմաստավորել ամեն ինչ: Հասկանալ, թե ինչու հայնտվեց հատակին, որտեղ էր իր սխալը:

Անցնող 2021-ը մեզ համար  մարտական հաշվարկի տարի էր: Պատերազմից հետո մենք պիտի ոտքի կանգնեինք՝ ընդունելով մարտական կեցվածք: Աշխարհին ու թշնամուն պիտի ապացուցվեր,  որ մենք պատրաստ ենք շարունակելու մարտը: 

Պիտի այդ «10 վայրկյանների»  ընթացքում փոփոխություն մտցվեր մեր մարտավարության, հոգեկերտվածքի, խոհերի, մտածմունքների, արժեհամակարգի, տնտեսության և արտաքին դիվանագիտության մեջ:  Պետք էր ու պետք է մարտը եթե ոչ նոքդաունով, ապա ինչ-որ կերպ հասցնել ավարտի:

«Հայու տեսակ» հաղորդման հեղինակ Գագիկ Գինոսյանի համար անցնող տարին հետպատերազմյան ևս մի փորձություն էր, որը մնաց չգիտակցված:

Loading...