13:41   13-01-2022
Հարգանք ու սեր տարազի հանդեպ. Մարաշլեան ֆոտո ատելիեն հասավ Արցախ. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

2012 թվականն էր, որ հիմնվեց Մարաշլեան ֆոտոստուդիան: Նպատակ ուներ տարածել հայկական մշակույթ՝ տարազի օրինակով: Ֆոտոխցիկով կարևորվեց ընտանի գաղափարը, ազգային արժեքները: Հիմնադիրի երկրորդ մասնագիտությունը հոբբից վերածվեց մեծ գործի: Հայաստան վերադառնալով Էմմա Մարաշլյանը սկսեց գործ՝ ուսումնասիրելով ազգային հագուստը, պատմությունը, նիստուկացի հետ կապված բոլոր մանրուքները: Այսօր արդեեն 10 տարվա պատմություն ունեցող ֆոտոատելիեն ոչ միայն Երևանում է, այլ նաև հասել է Արցախ:

Loading...