09:26   14-01-2022
Վանում 5-րդ տարին անընդմեջ երկարացվում է հանրային միջոցառումների արգելքը
Թողնել մեկնաբանություն

Վանում 5 տարի անընդմեջ երկարաձգվող բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների իրականացման արգելքը հերթական անգամ 15 օրով երկարացվել է։

Ermenihaber-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները և սադրիչ գործողությունները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2021թ. հունվարի 14-ից մինչև հունվարի 28-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարությունում։

Loading...