10:52   14-01-2022
Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու սպառալիքը մնում է բարձր․ Սալիվան
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ անվտանգության ոլորտում ռուսական առաջարկների շուրջ կայացած բանակցություններն օգտակար էին։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է TASS-ը։

«Մենք ավարտել ենք ինտենսիվ դիվանագիտական փոխգործակցության շաբաթը մի շարք ձևաչափերով՝ ռազմավարական կայունության հարցերվ երկխոսություն, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, Ռուսաստան-ԵԱՀԿ։ Ռուսաստանն իր անհանգստությունն է արտահայտել, մենք՝ մերը, այդ թվում ՌԴ գործողությունների հետ կապված, որոնք խարխլում են եվրոպական անվտանգությունը։ Մենք հավատարիմ ենք մնում փոխադարձության սկզբունքին, որը մեզ համար առանցքային է»,-ասել է նա։

Սալիվանը նշել է, որ բանակցություններն իրենց և դաշնակիցներին մտածելու առիթ են տվել, Ռուսաստանին՝ նույնպես։ Նրա խոսքով՝ իրենք դաշնակիցների հետ կմտածեն և կխորհրդակցեն հետագա քայլերի հարցով։ «Մենք պատրաստ ենք դիվանագտական փոխգործակցության շարունակման՝ նպաստելու Եվրաատլանտիկայում խաղաղությանն ու կայունությանը»,-ասել է Սալիվանը։

Անվտանգության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան նոր բանակցությունների ժամկետները դեռևս հայտնի չեն։ Վաշինգտոնը մտադիր է առաջին հերթին խորհրդակցել իր դաշնակիցների ու գործընկերների հետ։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելու սպառնալիքը մնում է բարձր, ասել է Սալիվանը՝ հավելելով, որ ներկայում եվրոպական անվտանգության հարցերը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունը պահպանվում է, եթե Ռուսաստանը նախընտրի գնալ այլ ուղով, ԱՄՆ-ը համարժեք պատասխան կտա։

Loading...