14:22   14-01-2022
Image Description
Ղազախստանում ստեղծված իրավիճակը ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի պահանջվածությունն ու արդյունավետությունը. Լավրով
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանում ստեղծված իրավիճակը լիովին ցույց տվեց ՀԱՊԿ ուժերի արդիականությունն ու արդյունավետությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին մամուլի ասուլիսում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, որ Ղազախստանում ստեղծված իրավիճակը, որով պայմանավորված Ղազախստանի նախագահը, ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան, դիմեց իր դաշնակիցներին, ցույց տվեց, որ վերջին տարիներին ՀԱՊԿ-ի գործադրած ջանքերը խաղաղապահ կարողություններ ձևավորելու համար շատ արդյունավետ էին ու պահանջված: Գիտեք, ինչպես ասում են, ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, բայց փառք Աստծո, գործը պատերազմի չհասավ»,- ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ, իր կարծիքով, խաղաղապահ ուժերի ներուժն իր կենսունակությունն ապացուցեց ողջ աշխարհին։

Loading...