15:39   14-01-2022
Տոկաևը Ղազախստանի ևս չորս շրջաններում արտակարգ դրությունը չեղարկել է
Թողնել մեկնաբանություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը իր հրամանագրով որոշում է կայացրել հունվարի 14-ի ժամը 18:00-ից (Մոսկվայի ժամանակով 15:00-ից) չեղարկել արտակարգ դրությունը Շիմկենտ քաղաքում, Արևելյան Ղազախստանի, Կարագանդայի և Թուրքենստանի շրջաններում: Այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահը հունվարի 13-ից չեղարկել էր Հյուսիսային Ղազախստանի, Պավլոդարի և Արևմտյան Ղազախստանի շրջաններում գործող արտակարգ դրությունը։ Այսպիսով, այժմ արտակարգ դրությունը գործում է հանրապետության 17 մարզերից 10-ում։  Հանրապետության մարզերում արտակարգ դրություն էր մտցվել հունվարի 5-ից։

Loading...