16:13   14-01-2022
Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆելիպե 6- րդին
Թողնել մեկնաբանություն

Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը հունվարի 13-ին  իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։

Loading...