18:00   18-01-2022
Ի՞նչ է լինելու ռուսական 102-րդ բազայի հետ, եթե Քըլըչն ու Ռուբինյանը համաձայնության գան. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Հայ-թուրքական բանակցություններում այնուամենայնիվ պետք է լինի մեկ նախապայման՝  երկու կողմերի միջև բանակցությունները ոչ միայն բանավոր հավաստիացումներով այլև գործնականում ևս պետք է ընթանան առանց նախապայմանների: Երկու երկրների  հարաբերություններում շատ խնդիրեր կան և դրանք բազմաշերտ են: Մեկ փաստաթղթով հնարավոր չէ ձևակերպել և լուծում տալ դրանց: 

Հայկական կողմից նշանակված բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Ռուսաստանում հանդիպեց Թուրքիայի բանագնացին: Սակայն մի նուրբ հարց կա. ի՞նչ է անելու ռուսական 102-րդ ռազմաբազան, եթե կողմերը համաձայնության գան: 

Ռուսաստանն այս փուլում իրականացնում է պատեհապաշտ քաղաքականություն: Եթե այսօր պետք է դիմակայել Արևմուտքին, ապա անհրաժեշտ  է ընկերություն անել Չինաստանի և Թուրքիայի հետ. սա է նրանց մոտեցումը:

Դիվանագետ Արա Պապյանը խոսել է հայ-թուրքական սկսվող բանակցությունների, մեր պատվիրակության մեքենայից հայկական դրոշի բացակայության և Ռուսաստան-ՆԱՏՕ հակամարտության մասին:

Loading...