17:06   20-01-2022
Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում. ՌԴ ԱԳՆ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 21-ին Ժնեւում կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար պարոն Բլինքենի բանակցությունները»,-ասել Է նա՝ հանդես գալով ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն «անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը, ինչպես նաեւ կփորձեն «որոշակի դարձնել հնարավոր հետագա քայլերը» անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...