11:04   21-01-2022
Image Description
Այսօր Ժնևում տեղի կունենա Լավրով-Բլինկեն հանդիպումը
Թողնել մեկնաբանություն

Այսօր Ժնևում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ինչպես սպավում է, քննարկումների գլխավոր թեման կլինեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Բլինկենն արդեն հայտարարել է, որ հանդիպման չի տանի ԱՄՆ-ի գրավոր պատասխանը ռուսական փաստաթղթերին։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է քննարկեն ընթացիկ իրավիճակն ու տեսնեն՝ կա՞ արդյոք դիվանագիտության ու երկխոսության համար հնարավորություն։
Մոսկվայում իրենց հերթին հայտնել են, որ ժնևյան շփումների ժամանակ նախատեսվում է հստակեցնել հնարավոր հետագա քայլերը։

TASS-ի փոխանցմամբ՝ պետքարտուղար Բլինկենը գերմանական ZDF հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ բանակցություններից բեկում չի ակնկալում, հուսով է լսել, թե ինչ եզրահանգման է եկել Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ նախորդ խորհրդակցությունների արդյունքներով։

Loading...